Զինվեք համբերությամբ, շուտով կիմանանք, թե փաստաթղթի ստորագրման թեզերից ո՞րն է իրականությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

«Պատերազմից հետո անցնելով ծանրագույն շրջան՝ ՀՀ իշխանությունն ամեն ինչ արել է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության շահերը  լավագույնս ներկայացված լինեն: Առաջարկում եմ զինվել համբերությամբ, և 2-3 օր հետո կիմանանք՝ փաստաթղթի ստորագրման հնչեցված բազմաթիվ կեղծ թեզերից ո՞րն է իրականությունը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթի մասին տարածված լուրերին:

Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ պատգամավորը վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի Հայաստանի շահը լավագույն ձևով ներկայացվի:

Դիտարկմանը, թե Էրդողանն է այդ ձևաչափի հեղինակը, արդյո՞ք նա կառաջարկի հայանպաստ տարբերակ, Հակոբյանը նշեց՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի հաստատել, որ մասնակցելու է ձևաչափին:

«Դիվանագիտությունը և բանակցությունները նուրբ գործընթաց են հատկապես այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, և անբարոյականություն է ինֆորմացիա չունենալով ՀՀ -ին վերագրել այդ ձևաչափով մասնակցությունը»,-ավելացրեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։