Պատերազմից առաջ որոշ ընդդիմադիրներ հուշում էին Ալիևին, թե ինչ գործողություններ ծավալի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

«Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առաջարկվող պայմաններն իր համար ընդունելի են բանակցելու համար, նշանակում է, որ դրանք բխում են ՀՀ ժողովրդի շահերից: Որևէ փատաթուղթ ՀՀ-ի թիկունքում չի կարող ստորագրվել և համաձայնեցվել, բայց նաև մենք՝ որպես պետություն, պետք է պատրաստ լինենք դժվար և պատասխանատւ քննարկումներին։ Վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթին:

«Բարդ ժամանակներ ենք ապրում, ծանր է լինել որոշում կայացնողի դերում, բայց մեր հայրենակիցների հետ պահում ենք ազնվության և արդարության սկզբունքը, ժողովրդի թիկունքում ոչինչ չի արվելու: Մենք, ազգային աղետի միջով անցնելով, ծանրագույն կորուստներ ունենք, և հակառակորդը փորձում է վերցնել մաքսիմալը, բայց պետք է ամեն ինչ անենք, որ զինված ուժերի մարտական ոգին բարձրանա»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե պատերազմից հետո ինչո՞ւ կարևորագույն բարձրունքներն առավել պաշտպանված չեն եղել, որ թշնամին չկարողանար ներխուժել, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Պետք է ուշադրություն դարձնել բոլոր տարածքներին, որտեղից թշնամին կարող է որոշակի գործողություն ծավալել: Բայց պատերազմից առաջ որոշ ընդդիմադիր հուշում էին Ալիևին, թե ինչ գործողություններ ծավալի: Ընդդիմադիրները, մեզ քննդատելով, հնչեցնում էին մտքեր, որոնք ջուր էին լցնում Ալիևի ջրաղացին»:

Մանրամասները՝ տեսանյութում։