Կառավարությունը ներկայացրել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնել ենք, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել  Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությանը։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

--00—ԼՄ