Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ի շուրջ և Լաչինի միջանցքի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news

040a0000-0aff-0242-05fd-08da222e93dc_cx0_cy6_cw0_w1200_r1

Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։

Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

ՌԴ նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

--00—ՅՄ