ԱՀԿ ղեկավարը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի դեռ երկար ճանապարհի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ղզցղզց

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի երրորդ տարին թևակոխող մարդկությունը զգալի առաջընթաց է գրանցել վիրուսի դեմ պայքարում, սակայն խնդրի վերջնական լուծման համար դեռևս անցնելու երկար ճանապարհ կա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Նա նշել է, որ այս տարի ձեռնարկվելիք քայլերը որոշիչ ազդեցություն կունենան այն հարցում, թե որքան արագ կհաջողվի հաղթահարել «համավարակի սուր շրջափուլն» ու ինչքանով ավելի լավ աշխարհը կկարողանա նախապատրաստվել «առողջապահության ոլորտում հետագա արտակարգ իրավիճակներին»:

ԱՀԿ տվյալներով՝ հունվարի 18-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 328 մլն 532 հազար 929 դեպք, մահացել է 5 մլն 542 հազար 359 մարդ: Վարակումների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ ավելի քան 64 մլն, նրան հաջորդում են Հնդկաստանը՝ ավելի քան 37 մլն, և  Բրազիլիան՝ ավելի քան 23 մլն դեպք:

 

--00—ՍԳ

Տեսանյութեր