Առանց թույտվության գովազդային վահանակ շահագործելու համար ՔՏՀԱ-ն տնեսվարողի է տուգանել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

5

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինը ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթի իրականացման արդյունքում հայտնաբերել է, որ «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության ղեկավար Ա.Կ.-ն Մ–5 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 42+400 կմ հատվածի մայրուղու կենտրոն հատվածում առանց համապատասխան թույլտվության տեղադրել է գովազդային վահանակ։

Առանց թույլտվության գովազդային վահանակ շահագործելու համար ընկերության տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացվել է։

Կրկնակի դիտարկման արդյունքում պարզվել է, որ «Նախազգուշացում» վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Կ․-ն մեկ տարվա ընթացքում չի կատարել գովազդի մասին օրենսդրության պահանջները և շարունակել է առանց համապատասխան թույլտվության շահագործել գովազդային վահանակը։

Ուստի, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Իմիջ Մ․ Գ․» ՍՊԸ տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 150 հազար ՀՀ դրամի չափով:

--00—ԼՄ

Տեսանյութեր