Կարճվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ՝ հավաք կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Միհրան Հակոբյան

Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիրՄիհրան Տարոնի Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Գրառումը՝ ստորև.

«Երկարատև քննությունից հետո հանցակազմի բացակայությամբ կարճվեց «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Տարոնի Հակոբյանի եւ մյուսների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ հատվածում հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում վերջինս ձերբակալվել էր, այնուհետեւ Դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ, ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև սույն գործով Մ.Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունը»։

Հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել։

--00--ԱՀ