Տրանսպորտի հարցը լուծեք, մենք քաղաքական խնդիր չունենք. մարմարաշենցիները փակել են Երևանի ճանապարհը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

Մարմարաշեն համայնքի բնակիչները վաղ առավոտյան փակել էին Երևան տանող ճանապարհը՝ պահանջելով վերագործարկել դեպի Երևան տրանսպորտային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր նախկինում շահագործող ընկերության լիցենզիայի ավարտվելու պատճառով։ 

«Մենք քաղաքական խնդիր չունենք, մեր երեխեքի հարցն ա, թող տրանսպորտ տրամադրեն», - հայտարարում էին բողոքի ակցիայի մասնակիցները։ 

Քիչ ավելի ուշ գյուղ ժամանեց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, ով խոստացավ, որ մինչև երթուղու նոր մրցույթի հաղթողի ի հայտ գալը համայնքի հաշվին կիրականացվի տրանսպորտային սպասարկում։ 
Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ