Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն ու ռուբլին շարունակում են թանկանալ․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը փետրվարի 16-ին կազմել է 479.13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.06 դրամ (աճել է 1.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.84 դրամ (աճել է 0.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.38 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  358.69 դրամ, ոսկի՝ 28,475.78 դրամ, պլատին՝ 15,635.45  դրամ:

--00—ԼՄ