Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 19,  24 News

թուրքիա

Թուրքիայի կենտրոնական հատվածում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն հինգ մարդ մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական AHaber-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Աքսարայ և Քոնյա բնակավայրերի միջև:

Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 26 մարդ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

--00—ՄՀ