Թուրքիայից ուղևորվող տուրիստական ավտոբուսն այրվել է․ 45 մարդ, որից 12-ը երեխաներ, զոհվել են

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24 News

վթար

Բուլղարիայի մայրուղու վրա վթարի ենթարկված և այրված ավտոբուսը Թուրքիա կատարած էքսկուրսիոն ուղևորությունից վերադառնում էր Հյուսիսային Մակեդոնիա։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նշվում է, որ զբոսաշրջիկները ճանապարհորդել են երկու ավտոբուսներով։ Այս պահին պարզ չէ, թե ուղևորներից ով որ ավտոբուսում է եղել։  Հայտնի է նաև, որ վթարից 30 րոպե առաջ ուղևորներն ու վարորդը հանգստանում էին Սոֆիայի սահմաններից դուրս գտնվող գազալցակայանում։

Բուլղարիայի ՆԳՆ ղեկավար Բոյկո Ռաշկովի խոսքով՝ իշխանությունները այս պահին չեն կարող նշել այրված ավտոբուսի մարդկանց ստույգ թիվը, բոլոր զոհերը դեռ պետք է ճանաչվեն։

 Բուլղարիայում նոյեմբերի 23-ի գիշերը Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղում վթար է տեղի ունեցել տուրիստական ​​ավտոբուսի մասնակցությամբ։

Չճշտված տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը շրջվել է ցանկապատին բախվելուց հետո, ինչի պատճառով ուղևորներն արգելափակվել են խցիկում։ Մեքենան բռնկվել է ինչի հետևանքով մահացել է առնվազն 45 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։

Ընդհանուր առմամբ ավտոբուսում 52 մարդ է եղել, երկու կին և հինգ տղամարդ ողջ են մնացել, նրանք հոսպիտալացվել են։

 --00—ՄՀ