Իրանի դեսպանությունն արձագանքել է Կապույտ մզկիթի մասին ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News  

․

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը թվիթերյան իր էջում արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր  Թաիր Միրկիշիլիի այն գրառմանը, թե Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթն «ադրբեջանական է»:

«Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։

Հիշեցնենք, որ «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ:

Ադրբեջանցի պատգամավորների Երևանում լկտի պահվածքն արդեն նորություն չէ։ Հետաքրքիր է, սակայն, որ Կապույտ մզկիթը կառուցվել է 1768 թ-ին իրանցիների կողմից։ Այդ ժամանակ ադրբեջանցի պատգամավորների նախնիները քոչվորությամբ էին զբաղվում։