ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հասանելի չեն միայն որոշ փոխանցումներ՝ սահմանափակումների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

վտբ

Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․

«Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։  Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ  փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am (http://www.vtb.am/) պաշտոնական կայքում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

հեռ/ֆաքս. (010) 56 37 61
էլ-փոստ. [email protected]»։

--00—ԼՄ