Ուկրաինայից հետո բացառված է, որ ՌԴ-ն դուրս գա Արցախից, Ադրբեջանը խոցելի վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Ուկրաինայից հետո բացառված է, որ ՌԴ-ն դուրս գա Արցախից, Ադրբեջանը խոցելի վիճակում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Ըստ փորձագետի՝ ՌԴ-ի նպատակը Ուկրաինայում իշխանափոխությունն է, որ այն թշնամական չլինի։ 

Վերլուծելով ռազմական գործողությունների ընթացքը՝ նա նշեց, ՌԴ֊ն խնայում է ուկրաինացի խաղաղ մարդկանց, դրա համար էլ գործողությունները դանդաղում են։ 

Հովհաննիսյանի կարծիքով, ՌԴ֊ն հաջողություններ կունենա, իսկ մարդկությունը ընդհանուր առմամբ հետևողական քայլերով գնում է Երրորդ աշխարհամարտի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։