ԵՄ դեսպանները համաձայնել են 7 ռուսական բանկեր անջատել SWIFT-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

․

ԵՄ դեսպանները համաձայնել են 7 ռուսական բանկեր անջատել SWIFT-ից։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

ՎՏԲ-ն եւ Ռուսաստանի բանկը ներառված են այն բանկերի ցանկում, որոնք կանջատվեն SWIFT-ից եւ չեն կարողանա տրիլիոնավոր դոլարների տրանզակցիաներ իրականացնել ամբողջ աշխարհով մեկ:

Այդ ցանկում են նաեւ ռուսական «Բացում» բանկը, Նովիկոբանկը, «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» եւ «Վնեշէկոնոմբանկը»:

Աղրբոյւների փոխանցմամբ, խնայել են երկրի խոշորագույն վարկատու «Սբերբանկին» և մասնակիորեն ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պատկանող բանկին։

--00--ԱՀ