Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին. Ուկրաինայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

կուլեբա

Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին, բայց ոչ վերջնագրերի ընդունմանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, նախատեսվում է բանակցությունների 2-րդ փուլ։

--00—ՄՀ