Վայոց Ձորում Dodge-ը բախվել է ժայռաբեկորին և կողաշրջվել․ մեքենան այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

հասարակական

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Կարեն Գասպարյանը իր վարած Dodge Challenger մակնիշի ավտոմեքենայով Երևան -Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 111.7 կմ հատվածում դուրս է եկել դեպի ձախ, բախվել ժայռին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գասպարյանն աշխատում է Երևանի թիվ 18 դպրոցում՝ որպես զինղեկ։ 

--00--ԿԿ