Զապորոժյեի ԱԷԿ-ի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է, Ուկրաինան սադրանք էր ստեղծել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

զապորոժիյե

Զելենսկու հայտարարությունները ատոմակայանի ենթադրյալ սպառնալիքի մասին և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետ բանակցությունները, որոնք անմիջապես հետևել են Զապորոժյեի ատոմակայանի իրադարձություններին, կասկած չեն թողնում. ատոմակայանում սադրանքի նպատակը փորձ էր Ռուսաստանին մեղադրել ռադիոակտիվ աղտոտման աղբյուր ստեղծելու մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

 «Այս ամենը վկայում է Կիևի ռեժիմի հանցավոր մտադրության կամ Զելենսկու՝ օտարերկրյա վարձկանների մասնակցությամբ ուկրաինական դիվերսիոն խմբերի գործողությունների նկատմամբ վերահսկողության ամբողջական կորստի մասին»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ սյժմ Զապորոժյեի ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, պահպանում է կայանի օբյեկտները և վերահսկում ռադիոակտիվ իրավիճակը։ Էլեկտրակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է։

--00—ՄՀ