Մեխիկոյում կհանվեն կորոնավիրուսի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

մեխկո

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները որոշում են ընդունել մարտի 7-ից հանել կորոնավիրուսի դեմ գործող բոլոր սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը:

Նա տեղեկացրել է, որ բոլոր տեսակի գործունեությունները, այդ թվում և ուսուցումն արդեն կարող են իրականացվել առանց սահմանափակումների:

Պաշտոնական տվյալներով, Մեխիկոյի 15 տարեկանից բարձր բնակիչների 98 տոկոսը, որը կազմում է շուրջ 7.33 մլն մարդ, կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված է, իսկ բուստերային պատվաստում ստացել է 6 մլն մարդ:

--00--ՄՀ