Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան թռիչքների «քովիդային» սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

հասարակական

Ռուսաստանի կառավարությունը չեղյալ է համարել դեպի Հայաստան, Ղազախստան և մի քանի այլ երկրներ թռիչքների սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Այս մասին հայտնել է «Ռոսավիացիայի» մամլո ծառայությունը։ 

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մարտի 9-ին չեղյալ է համարել դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Իրան և Ուզբեկստան թռիչքների սահմանափակումները, որոնք հաստատվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով», - ասվում է հաղորդագրությունում։

--00--ԿԿ