Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել, կան զոհեր․ ԶԼՄ-ներին արգելել են լուսաբանել միջադեպը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Thumbnail

Թուրքական diken.com.tr կայքը տեղեկացնում է, որ Ստամբուլի Քարթալ շրջանում 8-հարկանի բնակելի շենք է փլուզվել, որի հետևանքով 3 մարդ է մահացել, 12 մարդ տուժել է:

Շենքը վթարային չէր համարվում: 1992 թվականին կառուցված շենքը եղել է նախ 5-հարկանի, հետագա տարիներին ավելացվել է ևս 3 հարկով:

Փլուզված շենքում 12 ընտանիք է բնակվելիս եղել (43 մարդ)։ Դեռևս չէ՝ քանի մարդ է գտնվել շենքում փլուզման պահին:

Փլուզման հետևանքով տուժել է նաև հարևան շենքը, որի բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվել են: 

Միջադեպի առնչությամբ դատախազությունը հետաքննություն է սկսել, իսկ լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել այն:

Thumbnail