Արին Բերդում պայթյուն-փլուզումից հետո փրկարարները փլատակների տակից երիտասարդ տղայի դի են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նկար

Երևանում այսօր մարտի 21-ին խոշոր փլուզում է տեղի ունեցել. ժամը 07։45-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։

նկար

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են են նաև հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից, գրում է Shamshyan.com-ը։

Տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:

նկար

Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ 

Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվում է։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։  Հարևանների փոխանցմամբ այդ տունը գազաֆիկացված չէ, ամենայն հավանկանությամբ գազի բալոնից է առաջացել պայթյունը:

--00—ԼՄ