Արգելափակումից անվտանգ տարածք են տեղափոխվել 520 ավտոմեքենա, 1309 քաղաքացի․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Մարտի 18-21-ն ամբողջ հանրապետությունում տեղացած առատ ձյունը խնդիրներ է առաջացրել հատկապես Սյունիքի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին: Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսով է հանդես եկել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը: 

Վիճակագրության համաձայն վերջին երեք օրերին արգելափակման վերաբերյալ 136 ահազանգ է ստացվել, անվտանգ տարածք են տեղափոխվել 520 ավտոմեքենա, 1309 քաղաքացի: Սյունիքի մարզում արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնելու համար փրկարարները ձնագնացներ են գործի դրել:

Փլուզման դեպքեր են գրանցվել Դիլիջանում և Ստեփանավանում: Փրկարարները շարունակում են շուրջօրյա ծառայությունը:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը վարորդներին հորդորել է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով:

--00--ԱՀ