Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

․

Օգոստոսի 24-27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում և Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ 

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

--00--ԱՀ