Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

photo_5282879322941671688_x

Հուլիսի 5-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Իջևան, Բերդ, Եղվարդ, Աբովյան, Չարենցավան, Թալին, Կապան քաղաքներում և Ոսկեվան, Օշական, Քասախ, Ակունք, Պռոշյան գյուղերում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 7 սահնօձ, 1 շահմար, 5 գյուրզա, 1 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 --00—ԱՊ