Ռուսաստանը սննդամթերք և բերք կմատակարարի միայն բարեկամ երկրներին.Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանը սննդամթերք և բերք կմատակարարի միայն բարեկամ երկրներին: Այս մասին տելերգրամյան իր ալիքում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք սննդամթերք և բերք կմատակարարենք միայն մեր ընկերներին, բարեբախտաբար, նրանցից շատ ունենք, և նրանք ընդհանրապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում չեն: Մենք կվաճառենք և՛ ռուբլով, և՛ նրանց ազգային արժույթով: Մենք մեր ապրանքներն ու գյուղմթերքը չենք մատակարարելու մեր թշնամիներին, նրանցից ոչինչ չենք գնելու»,- գրել է Մեդվեդևը:

Միաժամանակ Մեդվեդևն ընդգծել է, որ թեև Ռուսաստանը 2014 թվականից ի վեր չի գնում մի շարք արևմտյան պարենային ապրանքներ, սակայն «ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը դեռ կարելի է ընդլայնել»։

--00--ՍԳ