Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

1107134

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Ղրիմը հետ նվաճելու Ուկրաինայի փորձը հիմք կդառնա ցանկացած զենքի, այդ թվում՝ միջուկային դոկտրինայով նախատեսված զենքի կիրառման համար:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Եթե խոսենք ինչ-որ լուրջ հարձակումների մասին, որոնք կապված են Ղրիմը հետ գրավելու փորձի հետ, ապա միանգամայն ակնհայտ է, որ դա հիմք է պաշտպանության բոլոր միջոցների կիրառման համար, ներառյալ՝ միջուկային զսպման հիմնական դոկտրինայի հիմունքներով նախատեսվածները, երբ Ռուսաստանի դեմ ցանկացած տեսակի զենքի օգտագործումը սպառնում է հենց պետության գոյությանը», - ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ