ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից մեկով։ Այս մասին գրել է РИА Новости-ն։
«Ես պատվաստվել եմ արդեն մոտ երկու ամիս առաջ՝ ռուսական պատվաստանյութերից մեկով: Ինչո՞ւ եմ հենց այդպես ասում: Որպեսզի այնպիսի զգացողություն չլինի, որ ինչ-որ պատվաստանյութ ավելի լավն է, քան մյուսները»,- ասել է Մեդվեդևը:
Նա նշել է, որ պատվաստումն ինդիվիդուալ պատմություն է. անհրաժեշտ է արյուն հանձնել, հասկանալ, թե ինչ վիճակում և ինչ իմունային կարգավիճակում է գտնվում օրգանիզմը:
Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է նաև, որ պատվաստումն առանց հետևանքների է տարել։
--00—ՄՀ