Արցախի Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար։

«Նորագյուղ համայնքի կանայք հարևաններով միացել և ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխում Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ, Խնապատ գյուղերի և Քարագլուխ բարձունքի սահմանապահ զինվորների համար:

Շնորհակալ ենք, մայրեր և տատիկներ», - այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։

--00--ԿԿ