Ճապոնիան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի շուրջ 20 կազմակերպությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 

gsf

Ճապոնիան պատժամիջոցների ցուցակում կներառի եւս շուրջ 20 կազմակերպությունների եւ մոտավորապես 400 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի պատգամավորների՝ Ուկրաինայի իրադարձությունների լույսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան:

«Պատժամիջոցներ կսահմանվեն շուրջ 20 կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ռազմական ոլորտի հետ, ինչպես նաեւ մոտավորապես 400 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ զինծառայողների եւ պատգամավորների դեմ»,-նշել է նա:

Ներկա դրությամբ Ճապոնիան Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցների մի քանի փաթեթ: Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակը ներառում է այս երկրից 101 ազգանուն եւ 130 կազմակերպություն: Նաեւ արգելք է մտցվել շուրջ 300 ապրանքների, ինչպես նաեւ պարճանքի առարկաների արտահանման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00--ՍԳ