Տգեղ է ինձ Բայդենի հետ ինձ համեմատելը/ Քոչարյանը չի կարող հետս բանավիճել/ Ընկերներս բակի տղերքն են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

«Եթե մեկն ասաց՝ անսխալական է եղել, պետք է իրեն հուշեք՝ գնա՛ հոգեբույժի մոտ»: «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով իր կյանքի ընթացքում կատարած անձնական ու քաղաքական սխալներին և խոստովանել, որ քաղաքական մեծ սխալ չի կատարել:

Արտաշես Գեղմյանը պատմել է նաև ճարտարագետ-էլեկտրիկի մասնագիտությունը ընտրելու, բակի տղաների և ազգի մեծերի հետ ընկերություն անելու, «Ազգային միաբանություն» կուսակցություն հիմնելու մոտիվացիայի, Կարեն Դեմիրճյանի հետ մտերմության և արդարության իր երազանքին չհասնելու մասին:

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00:00 Անոնս,
01:23 Չհասա արդարության երազանքիս,
04:00 Հայրս՝ ԳԽ պատգամավոր, մայրս՝ ուսուցչուհի, ես՝ ճարտարագետ-էլեկտրիկ,
09:27 Ընկերներս բակի տղերքն են. տեր չեն ունեցել, նստել են,
11:07 Ազգիս մեծերի հետ եմ շփվել,
12:30 Համո Սահյանն իմ հանդեպ թուլություն ուներ,
17:46 ԳԽ պատվոգիր ստացա, հայրս ու մայրս սկսեցին ծիծաղել,
24:34 Մեր տանը եղավ պատմական հանդիպում,
31:15 Տգեղ է ինձ Բայդենի հետ համեմատելը,
36:50 Ունեինք նախագահ, որից մինչև հիմա մրսում է Ալիևը,
39:42 Նարցիս չեմ:

Մանրամասները՝ տեսանյութում։