Ողբերգական վթար Վանեվան գյուղի մոտ․ կան տուժածներ և զոհ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

․

Ապրիլի 11-ին՝ ժամը 20։06-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանեվան գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Պ.) բախվել է կայանած «ZIL-131» մակնիշի ավտոբաքին (վարորդ՝ Ա. Ս.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օpel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ռ. Գ.-ն (ծնված 2004 թ.) և Ժ. Ա.-ն (ծնված 2004 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Մ․ Պ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ժ. Ա.-ինը՝ ծանր, իսկ Ռ․ Գ.-ն՝ գիտակցության չգալով մահացել է:

Փրկարարները հիդրավլիկ գործիքների կիրառմամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ն. Բ.-ին (ծնված 1998 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գանահատել են ծանր։

--00--ԱՀ