Պայթյուն է որոտացել Ռումինիայի բենզալցակայանում. տուժել է 57 մարդ, կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Screenshot_5

Բուխարեստից 13 կմ հեռավորության վրա գտնվող Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում չորս պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 58 մարդ, որոնցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների գլխավոր տեսչությանը։

Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Կրևեդիայի բենզալցակայանում շաբաթ երեկոյան։ Կրակը տարածվել է գազաբալոնների վրա, ևս մի քանի պայթյուն է տեղի ունեցել։

Փրկարարները տարհանել են ավելի քան երեք հազար մարդ։

--00—ՅՄ