Կապանում «Opel Zafira»-ն գլորվել և հայտնվել է տներից մեկի մոտակայքում․ կա զոհ և տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

photo_2023-08-27_08-53-44

Օգոստոսի 27-ին, ժամը 01։29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գ․ Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ա., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել Գ․ Նժդեհի փողոցի տներից մեկի մոտակայքում․ ուղևոր Ա․ Խ․-ն (ծնված 1980 թ.) մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 1983 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Վ․ Մ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել Ա․ Խ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

--00—ՅՄ