Ոտդ քամակից պոկելու՜ ենք. ոստիկանը բանակի գնդապետին գցել է գետնին ու ասել՝ «գնդապետ շինող եմ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Էդ մայորը իր վախկոտ ղեկավարի՞ց պետք է օրինակ վերցնի, որ մուրճ է ճոճում և ասում՝ փռել ասֆալտին։ Լսիր, մայո՛ր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է փշրվելու։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այսօր ոստիկանության մայորի կողմից ազատամարտի մասնակից, Մարտական խաչի ասպետ գնդապետին ծեծելու միջադեպին։

«Ոտքդ քամակից պոկելու ենք, խոստանում են»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ դիմելով ոստիկանության մայորին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ