Արցախի սոցիալական զարգացման նախարարն այցելել է երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 1, 24News

281959653_3227782347493879_6490249032271431639_n.jpg

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն և երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:

Նախարարը ծանոթացել է նորածինների և մայրիկների առողջությանը, նվերներ բաժանել նրանց, բժշկական անձնակազմի հետ քննարկել ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում Արմինե Պետրոսյանը մասնակցել է օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը, շփվել հաստատությունների սաների հետ, նվերներ բաժանել նրանց:

--00--ՀԶ