Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը 5 օրով կգործուղվի Գերմանիա․ այցի նպատակը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը 5 օրով գործուղվելու է Գերմանիա:

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2022 թվականի հունիսի 12-17-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բոնն)՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի, Կիոտոյի արձանագրության և Փարիզի համաձայնագրի կողմերի և դիտորդ պետությունների, գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTA) և իրականացման համար օժանդակ մարմնի (SBI) 56-րդ նստաշրջանին մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

--00—ԼՄ