Շվեյցարիայի դատարանը մերժել է Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: Այս մասին տեղեկացնում է շվեյցարական  Swissinfo-ն:

Ըստ բողոքող նակիչների «հուշարձանի կանգնեցումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա ցույցերի կամ նույնիսկ հակամարտությունների վայր՝ հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների միջև»:

Աղբյուրի փոխանցմամբ այս որոշմամբ վերջ կդրվի հուշարձանի շուրջ երկար պատմությանը, որը կանգնեցվել է 2018-ի ապրիլին՝ բանավեճերից և հետաձգումներից հետո:

Հուշարձանի դիզայները ֆրանսիացի արտիստ Մելիք Օհանյանն է: