Հարավից ԱՄՆ-ում հայտնվել փորձող անօրինական միգրանտների թիվը մայիսին հասել է ռեկորդային մակարդակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 17, 24News

1086252 (1).jpg

Անօրինական միգրանտների թիվը, որոնք հատել են ԱՄՆ-ի հարավային սահմանը, մայիսին հասել է ռեկորդային ցուցանիշների, այդ թվում ավելացել է Լատինական եւ Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներց, Հնդկաստանից, Թուքիայից եւ Ռուսաստանից եկվորների թիվը: Հունիսի 17-ին այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մաքսային եւ սահմանապահ վերահսկողության ծառայության տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ծառայության աշխատակիցները մայիսին ձերբակալել են ավելի քան 239 հազար միգրանտ, ընդ որում նրանցից ոմանք փորձել են սահմանը հատել մեկ անգամից ավելի: NBC-ն ընդգծում է, որ մայիսին եղել են Հնդկաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հայիթիի, Բրազիլիայի, Կոլումբիայի եւ Նիկարագուայի ավելի շատ ներկայացուցիչներ, որոնք հատել են սահմանը: Այդ երկրներից միգրանտների համար ավելի հեշտ է հայտնվել Միացյալ Նահանգներում, քանի որ նրանց նկատմամբ ԱՄՆ-ի իշխանություների համար ավելի դժվար է կիրառել «42-րդ բաժնի» դրույթները, որն արգելում է մուտքը երկիր սանիտարական նկատառումներով՝ կորոնավիուսի համավարակի պատճառով:

Այսպես, մայիսին ԱՄՆ-ի հարավային սահմանը հատել է գրեթե 20 հազար կոլումբիացի, եւ նրացից սոսկ 34-ն Է հայտնվել օրենքի սահանափակումների գործողության ներքո: Մինչդեռ ԱՄՆ-ում ավելի ու ավելի քիչ միգրանտներ են հայտնվում Լատինական Ամերիկայի երկրներից, որտեղից ավանդաբար գալիս է անօրինական միգրանտների հիմնական հոսքը: Դա կապված է հենց «42-րդ  բաժնի» դրույթների հետ: Հեուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի սահմանապահները կանգնեցրել եւ չեն թողել սահմանը հատել Սալվադորից, Գվատեմալայից եւ Հունդուրասից միգրանտների 60 տոկոսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ՀԶ