Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

601fa844-459b-4126-8d57-8d2123953557.jpg

Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսին կփոխանցի «Իսկանդեր-Մ» համալիրները, որոնք կարող են կիրառել ինչպես բալիստիկ, այնպես էլ թեւավոր հրթիռներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ռուս-բելառուսական բանակցությունները, հայտնում է «ՏԱՍՍ»,-ը։

«Ինչպես պայմանավորվել էինք, դուք բարձրացրել եք հարցը, մենք որոշում ենք կայացրել, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Բելառուսին կփոխանցենք «Իսկանդեր-Մ» մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք, ինչպես գիտեք, կարող են օգտագործել և՛ բալիստիկ, և՛ թեւավոր հրթիռներ։ ինչպես պայմանական, այնպես էլ միջուկային տարբերակներով»,- ասել է Պուտինը։

--00—ՀԶ
 

Տեսանյութեր