Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը․Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 4, 24News

չա

Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ տարածաշրջանը կայուն խաղաղության կարիք ունի։

Նշենք, որ Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են կարճ ժամանակում սկսել օդային ուղիղ բեռնափոխադրումներ և ապահովել երկրների միջև ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը։

--00—ԻԴ