Բերձորը կարող ենք չտալ, եթե այնտեղ շատ մարդիկ ապրեն. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Բերձորը կարող ենք չտալ, եթե այնտեղ շատ մարդիկ ապրեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Մեր զրուցակիցը, խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, նշեց, որ այն հապաղում է, քանի որ թուրքերը ասում են, որ մենք պետք է լինենք ավելի փոքր, չզարգացող տարածք։ 

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան տանջելով է իրականացնում հարաբերությունների կարգավորումը, որ հանկարծ հայ ազգը չզարթնի, հանկարծ այստեղ ազգային միասնականություն չծնվի։ 
Բանախոսի համոզմամբ՝ հենց Թուրքիայի բոլոր պայմանները բավարարվեն, այսինքն՝ միջանցքը տանք, Արցախը հանձնենք, այդ դեպքում հայ-թուրքական հարաբերությունները կարագանան։

Մանրամասները՝ տեսանյութում։