Մեզ մանդատ տվել է ժողովուրդը, ոչ թե ՔՊ-ն․ Մամիջանյանը՝ իշխանության քայլի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

քաղաքական

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով: 

Անդրադառնալով իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այս մտադրությանը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը 24News-ին ասաց, որ «մեզ մանդատ տվել է ժողովուրդը, ոչ թե ՔՊ-ն, որպեսզի մեզ հետաքրքրի այդ գործընթացը»։ 

«Բացարձակապես միևնույն է, թե ինչ կանեն։ Ինձ համար առաջնային են այն մանդատները, որոնք մեզ տվել են մեր ընտրողները, իրենք պետք է համարեն, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։ Հուսամ՝ դա այդպես է», - եզրափակեց պատգամավորը։

Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համապատասխան նախագիծը երեկ նախ տեղադրվել էր ԱԺ կայքում, ապա հեռացվել: Որոշման նախագծում ներառված էին բոլոր ընդդիմադիր պատգամավորների անունները բացառությամբ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանի։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ