«Մանվել Գրիգորյանին հսկող զինված անձինք անձնական թիկնազորից չեն». Գնունի

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

«Դրական տեղաշարժ, իհարկե, կա և դա մենք տեսնում ենք ոչ միայն սուբյեկտիվ տվյալներով, այլ նաև բոլոր այն հետազոտությունների արդյունքներով, որոնք կատարում ենք»,- 24news- ի հետ զրույցում այդ մասին ասաց «Նաիրի»  բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին՝  խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին։

Մանվել Գրիգորյանն արդեն մի քանի օր է, ինչ կալանավայրից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ և այնտեղ բուժում է ստանում։

«Դա կախված է այն պայմաններից ու սննդակարգից, որը նա կարող է ունենալ կալանավայրում, բայց հնարավոր չէ հիմնվել միայն իմ կարծիքի վրա, որովհետև դրա համար պետք են հատուկ պայմաններ, և բժշկական կոնսիլիում է անհրաժեշտ անցկացնել նման որշման գալու համար։ Եթե այդպիսի պայմաններ ստեղծվեն, և այդ պայմանները լինեն նորմալ և ճիշտ կազմակեպված, ապա կարելի է նաև դիտարկել նրա  տեղափոխման հարցը, բայց այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ դեռևս մի փոքր շուտ է խոսել այդ մասին, քանի որ դեռևս չենք ամփոփել բոլոր այն տվյալները, որոնք ստացել ենք բուժման և հետազոտությունների արդյունքում»,- ընդգծեց Անատոլի Գնունին՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է Մանվել Գրիգորյանն արդեն տեղափոխվել կալանավայր, թե՞ դեռ պետք է շարունակի բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում։  

Մանրամասները՝ տեսանյութում։