Երևանում 31-ամյա վարորդը Opel-ով արմատախիլ է արել ծառը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

Փետրվարի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմանում Երևանի Օհանովի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Վարդան Պետրոսյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 RO 481 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի թիվ 12 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: