Արթիկի ճանապարհներին բուք է․ հանրապետության մյուս ավտոճանապարհները բաց են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

բուք

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: