ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

սահման

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

--00—ԼՄ