Նիկոլը թպրտալով դիմադրում է, Մեղրիի հարցն է լուծվում. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Նիկոլը թպրտալով դիմադրում է, Մեղրիի հարցն է լուծվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մանասյանի համոզմամբ, երբևէ չի եղել Արցախի հարց, գոյություն է ունեցել Սյունիքի և Արցախի միասնական հիմնախնդիր, պարզապես մեր ուշադրությունը կենտրոնացրել են միայն Արցախի վրա։

Մանասյանի պնդմամբ, ներկայումս ամենակենտրոնականը Մեղրիի հարցն է, դրա շուրջ է գնում պայքարը՝ Նժդեհի ժամանակներից մինչև մեր օրերը։

Ըստ մեր զրուցակցի, հիմա էլ փորձում են այդ խնդիրը մոռացության մատնել Լաչինի միջանցքի անընդհատ արծարծումով, այսինքն,  ընդդիմությունը «առավոտից գիշեր Լաչին է գոռում»։

Բանախոսը նաև նշեց, որ կա Լաչինի միջանցքը Զանգեզուրի միջանցքի հետ փոխանակելու սպառնալիք, ինչը հակասում է մեր պետական և ազգային շահերին։ Բժշկի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի այդ ծրագրին, ապա Մեղրին իսկապես պայթելու է Երևանի կենտրոնում։

--00--ԱՀ