Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ, պարտավոր ենք լինել Արցախի կողքին․Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դսդս

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․

Այսօր Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, շնորհավորանքներից բացի անհրաժեշտ է նշել, որ պարտավոր ենք լինել Արցախի կողքին:

Արցախում բնակվող մեր հայրենակիցները, մեր քույրերն ու եղբայրները պետք է հստակ գիտակցեն, որ միասնական ենք, իրենց կողքին ենք:

Վստահ եմ այսօր բազմաթիվ մեր հայրենակիցներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում 19:30-ին ու միաժամանակ Ստեփանակերտում հստակ պնդելով, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանն այլընտրանք չկա: Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ: Խնդրում եմ ուղղակի օգտագործեք այս առիթը և հարց տվեք, այս ընթացքում օրվա իշխանությունները միջազգային իրավական բոլոր գործիքներն իրացրել են, թե ոչ: Դիվանագիտական պահանջների նվազագույնը դրվել են, թե ոչ...

--00—ԻԴ