Նիկոլը սիրում է ղժժալ իր վասալների վրա․ թո՛ղ պատրաստվեն Վիտալին, Օնիկն ու Արայիկ Հարությունյանը

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News  

Նիկոլը սիրում է ղժժալ իր վասալների վրա․ թո՛ղ պատրաստվեն Վիտալին, Օնիկն ու Արայիկ Հարությունյանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, Փաշինյանը չի ուզում պատմության մեջ մնալ որպես պարտության միակ և գլխավոր մեղավորը, այդ իսկ պատճառով մի կողմից փորձում է պատասխանատվությունը բարդել նախկինների, իսկ մյուս կողմից էլ՝ ռազմական գործիչների վրա։

Բանախոսի կարծիքով, գլխավոր դատախազը դժվար թե կարողանար առանց Փաշինյանի համաձայնության մահապատիժը վերականգնելու առաջարկ աներ։ Ըստ Զոհրաբյանի՝ այդ առաջարկը, բնականաբար, կյանքի չի կոչվելու, դա պարզապես շրջանառության մեջ է դրվում՝ ընդգծելու այն իրողությունը, որ Փաշինյանն ում ուզի, երբ ուզի՝ կգնդակահարի։

 --00—ԱՊ